News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ծառուկյան» դաշինքի կազմում ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանը, որը Հովիկ Աբրահամյանի որդին է, հայտարարել է Արտաշատի քաղաքապետի ընտրությանը Աբրահամյանների թեկնածու առաջադրելու որոշման մասին: Նա ասել է, թե իր հայրը կայացրել է որոշում, որ առաջադրելու է թեկնածու, սակայն թե ում՝ առայժմ չի կողմնորոշվել:

Արգամ Աբրահամյանը, որ ինքն էր Արտաշատի քաղաքապետ, եւ այդ պաշտոնը փոխեց «Ծառուկյան» դաշինքի մանդատի հետ, ասել է նաեւ, թե չգիտի՝ ինչ է անելու «Ծառուկյան» դաշինքն Արտաշատում, իսկ իրենք առաջադրման որոշում կայացրել են ազգականների նեղ շրջանակով:

Փաստորեն, Արգամ Աբրահամյանը կամա թե ակամա հայտարարում է Աբրահամյան «դաշինքի» գոյության մասին: Եթե Հովիկ Աբրահամյանը կայացրել է Արտաշատում իր թեկնածուին առաջադրելու որոշում, եւ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր նրա որդին այդ շրջանակը գծում է «ազգականների» սահմանով, կնշանակի՝ խոսքը Աբրահամյան «դաշինքի» մասին է:

Ինչիպիսի՞ հարաբերություն է ունենալու Աբրահամյան «դաշինքը» «Ծառուկյան» դաշինքի հետ: Ընդ որում, այստեղ հարցը միայն Արտաշատի քաղաքապետի ընտրությունը չէ: Դա կարճաժամկետ հարց է, քանի որ այդ ընտրությանը Հովիկ Աբրահամյանի մասնակցության մասին ազդարարումը ընդամենը վկայում է, որ նա ունի ներքաղաքական գործընթացներին ակտիվ մասնակցությունը վերականգնելու նպատակ կամ ծրագիր, եւ Արտաշատը, այսպես ասած, մեկնակետն է, ցատկահարթակը:

Իհարկե, մեկնարկի հաջողությունն էապես կպայմանավորի, թե ինչպիսին կլինի Աբրահամյանի հետագան: Այստեղ էլ, իհարկե, առաջանում է Աբրահամյան եւ Ծառուկյան դաշինքների խնդիրը՝ դրանք կձուլվեն ժամանակի ընթացքում եւ կդառնան մեկ դաշինք կամ կուսակցությո՞ւն՝ ներգրավելով նաեւ նոր շրջանակներ ՀՀԿ-ից, թե՞ «Ծառուկյան» դաշինքը կլինի ՀՀԿ-ի, ոչ թե Աբրահամյան դաշինքի բուֆերը: Ընդ որում, թե մասնակցելու, թե չմասնակցելու պարագայում:

Իհարկե, ընդհանրապես ուշագրավ է հարցը, թե կարո՞ղ է արդյոք ՀՀԿ-ն, այդուհանդերձ, որոշում կայացնել «չվերցնել» Արտաշատը Հովիկ Աբրահամյանից: Դա կախված է, իհարկե, այն բանից, թե Սերժ Սարգսյանը 2018-ի կարճաժամկետ եւ 2022-ի միջնաժամկետ իր պլաններում ինչ «տեղ» է հատկացնում Հովիկ Աբրահամյանին, դիտարկո՞ւմ է նրան որպես գործիքակազմ, թե՞ ոչ: Եթե այո, ապա Արտաշատում Հովիկ Աբրահամյանը եթե անգամ չարձանագրի հաղթանակ, ապա ցույց կտա այնպիսի դիմադրություն, որը նրա համար կլինի հաջորդ «քաղաքական» քայլերի բազա: Իսկ եթե ոչ, ապա Սերժ Սարգսյանը նրա «քաղաքական» հայտը «կխեղդի օրորոցում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ