News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մայիսի 22-ին եւ լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1600 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արեւելյան ուղղությամբ կիրառել է նաեւ Դ-44 տիպի հրանոթ (9 արկ), իսկ հյուսիսարեւելյան հատվածում՝ 82 միլիմետրանոց ականանետ (9 արկ):

Արցախի  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են, թե հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում՝ հայկական կողմը որեւէ կորուստ չի ունեցել:

ՊԲ առաջապահ զորամասերը ադրբեջանական զինուժի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների եւ շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ