News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում գործող «Metro Cash&Carry» առեւտրի կենտրոնների ցանցը լավ պայմաններ է առաջարկել Հայաստանից հագուստ գնելու համար: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Ռուսաստանում Հայաստանի առեւտրի ներկայացուցիչ Կարեն Ասոյանը:

Նրա խոսքով՝ հայկական արտադրության հագուստը, հատկապես՝ մանկական, հետաքրքրում է նաեւ ռուսական այլ խոշոր ցանցերի եւ խանութների:

«Վերջերս ես ծանոթացրեցի «Metro Cash&Carry»-ի մենեջերներին եւ UNIDO ծրագրի ներկայացուցիչներին: Պարզվեց, որ մեզ պատրաստ են շատ շահավետ պայմաններ առաջարկել: Նման ցանցերը մեր արտադրողների համար չափազանց մեծ ծավալներ են պահանջում: Բայց մենք պայմանավորվեցինք, որ նախ խմբաքանակները կարող են այդքան էլ մեծ չլինել եւ ներկայացվել ոչ բոլոր խանութներում, այլ 1-2-ում»,- նշեց Ասոյանը:

Նշենք, որ Ռուսաստանին բաժին է հասնում Հայաստանից հագուստի արտահանման շուրջ մեկ երրորդը: Իտալիայից հետո այն երկրորդ ամենամեծ արտաքին շուկան է հայկական կարի ֆաբրիկաների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
ՀՀ ԱԺ–ն ՌԴ–ից նամակ չի ստացել. ԱԺ նախագահի խոսնակ
Սիմոնյանի բացահայտ հակառուսական հայտարարությունները արտացոլում են...
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Մենք չենք կարող անտեսել նման ռուսատյաց ելույթները․․․
Ամենաշատ