News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անցյալ շաբաթ Նյու Յորքի կենտրոնում տեղի ունեցած վթարի հետեւանքով կանադահայ է տուժել՝ 38-ամյա Ելենա Ավետիսյանը: GoFundMe-ում նրա ազգականուհին գրել է, որ կինը Նյու Յորք էր գնացել՝ հարսանիքի:

«Զարմուհիս՝ Ելենա Ավետիսյանը, պայքարում է կյանքի համար: 2017 թվականի մայիսի 18-ին Թայմս Սքվերում խելագարի մեքենան վրաերթի ենթարկեց նրան: Նա Նյու Յորք էր եկել իմ հարսանիքին: Որոշեց Թայմս սքվեր գալ՝ չմտածելով, որ այդ զբոսանքն ընդմիշտ կփոխի նրա կյանքը»,- գրել է Աննան Բրուքլինից:

Ըստ Slavicsac-ի՝ նա նաեւ նշել է, որ Ելենան ապրում է կանադական Քվեբեկի Մոնրեալ քաղաքում, «երեք հիասքանչ դուստրեր ունի»:

«Հիմա նա ծայրահեղ վիճակում է (կոմայի մեջ): Նրա քույրն ու ամուսինը նրա կողքին են: Նրանք ստիպված են անընդհատ Նյու Յորքի եւ Կանադայի միջեւ թռչել, որպեսզի հոգ տանեն երեխաների մասին»,- նշել է տուժածի զարմուհին:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 18-ին: Ականատեսների խոսքով՝ կարմիր «Հոնդա»-ն սրընթաց մխրճվել է մարդկանց բազմության մեջ, այնուհետեւ բախվել սյուներին ու կիսով չափ շրջվել: Պատահարի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, 22-ը՝ վիրավորվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շենգավիթի քրեականի պետը ոտքը անձի գլխին դնելով՝ ստիպել է հագուստն առգրավվել․ փաստաբանն ահազանգում է խոշտանգման մասին
Անձը որպես վկա ցուցմունք է տվել, ասել են՝ պետք է առգրավեն հագուստները, անձն օգտվել է լռելու իր իրավունքից, և հրաժարվել է․․․
ՌԴ իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել
Ապրիլի 18-ին Գեղարքունիքի մարզի պարեկները ծառայություն իրականացնելիս…
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և  հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական…
Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դին այրել և թաղել իր այգում
Ապրիլի 18-ին 63-ամյա հոր անհետ կորելու մասին ոստիկանության Մեղրիի բաժնում…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ…
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
ՆԳՆ-ից հայտնել են, որ համալսարանի շենքում հնարավոր պայթուցիկ սարքի մասին…
Ամենաշատ