News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին Հյուսիսային Կորեային կոչ է արել չխախտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը եւ հետեւել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման ծրագրին: Այս մասին ասված է Չինաստանի ԱԳՆ-ի կայքում հրապարակված հաղորդագրությունում:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ նա նաեւ հույս է հայտնել, որ կողմերը կշարունակեն խաղաղ երկխոսությունը, որի միջոցով հետագայում հնարավոր կլինի լուծել տարածաշրջանային այդ խնդիրը:

Չինաստանի ԱԳ նախարարը, միաժամանակ, նշել է, որ Հարավային Կորեայի նոր կառավարությունը պետք է նպաստի երկխոսության զարգացմանը:

Հյուսիսային Կորեան մայիսի 21-ին բալիստիկ հրթիռ է արձակել: Այն 500 կմ է անցել եւ ընկել Ճապոնական ծովում, Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից այն կողմ: Թռիչքի առավելագույն բարձրությունը 560 կմ է եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ