News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արամ Սաթյանին ծննդյան 70-ամյակի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, երջանիկ կյանք եւ ստեղծագործական նորանոր նվաճումներ:

«Լինելով ժամանակակից հայ կոմպոզիտորական արվեստի անվանի ներկայացուցիչներից՝ Ձեր տաղանդի շնորհիվ ստեղծել եք բազմաժանր երկեր, որոնք այսօր մեծ հաջողությամբ կատարվում են թե՛ Հայաստանում, թե՛ նրա սահմաններից դուրս:

Ձեր ստեղծագործություններով, մանկավարժական, հասարակական ակտիվ գործունեությամբ Դուք վայելում եք երաժշտասեր հանրության հարգանքն ու համակրանքը:

Մեծ է Ձեր ներդրումը մեր երկրի երաժշտական կյանքի զարգացման եւ երիտասարդ սերնդի ինքնադրսեւորման նոր հարթակների ձեւավորման գործում»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ