News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նեպալի իշխանությունները հրկիզել են Կարմիր գրքում ներառված կենդանիների մարմինների ավելի քան չորս հազար մնացորդներ։ Հրկիզվել են վագրերի, ընձառյուծների մորթիներ եւ ռնգեղջյուրների եղջյուրներ, հաղորդում է BBC-ն։

Նեպալի արտաքին գրոծերի նախարար Շարան Մահաթն անձամբ է այրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված կենդանիների մարմինների մասերը Չիթվան ազգային այգում՝ Կենսաբանական տարազնության միջազգային օրը՝ մայիսի 22-ին։

«Հույս ունենք, որ զոհված կենդանիների մարմնի մասերի հրկիզումը կարեւոր ուղերձ կդառնա՝ դրանք արժեքավոր են, երբ կենդանիները ողջ են, եւ ոչ թե, երբ սատկած են», - ասել է անտառների ու հողի պահպանության նախարարության մամուլի քարտուղար Մահեշավր Դհակալը։

Վերջին անգամ նման միջոցառում Նեպալում տեղի է ունեցել 20 տարի առաջ։

«Իմաստ չկա մեծ փողեր ծախսել այն բաների պաշտպանության ու պահպանության վրա, որոնք պետք է ոչնչանան», - հավելել է Դհակալը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ