News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքի բնակիչը ձերբակալվել է իր հարեւանների սպանության մեղադրանքով։ 18-ամյա մուսուլման Դեւոն Արթուրսը սպանել է հարեւաններին, որոնց նա «նեոնացիստներ» է անվանել, որովհետեւ վերջիններն անհարգալից են վերաբերվել իր կրոնին, հաղորդում է Americaru-ն։

Տամպայի ոստիկանությունը հաղորդում է, որ տղամարդը խոստովանել է իր երկու հարեւանների սպանությունը, որոնց հետ սենյակ էր կիսում։ Նրան մեղադրանք է առաջադրվել սպանության, ծանրացուցիչ հանգամանքներում հարձակման եւ զինված առեւանգման համար։

Մայիսի 19-ին Արթուրսը մտել է Տամպայում գտնվող Green Planet Smoke Shop խանութ՝ զինված սեւ, կիսաավտոմատ ատրճանակով։ Նա պահանջել է, որ աշխատակիցները եւ մեկ հաճախորդը գետնին պառկեն։ Ականատեսների խոսքով՝ Արթուրսը բղավել է իր պատանդների վրա ու սպառնացել սպանել։ Մի քանի րոպե անց խանութ է մտել եւս մեկ մարդ, ում եւս նա ստիպել է պառկել հատակին։

«Արթուրսը խանութում բոլոր երեք պատանդներին հայտնել է, թե ինքն արդեն սպանել է ինչ-որ  մեկին։ Նա նաեւ այդ մարդկանց ասել է, որ զայրացած է ԱՄՆ-ի՝ մուսուլման երկրները ռմբակոծելու պատճառով»,-ասվում է ոստիկանության հաշվետվությունում։

Համաձայն արձանագրության՝ Արթուրսին համոզել են բաց թողնել պատանդներին, որից հետո նա հանձնվել է։ Ոստիկանական ավտոմեքենայում Արթուրսը հիշատակել է Մուհամեդին ու ասել, որ «պետք է դա աներ»։ Նա նաեւ ասել է, որ բնակարանում կան երկու սպանվածներ։

Ոստիկանությունը հայտնաբերել է նրա երկու հարեւանների մարմինները՝ 22-ամյա Ջերեմի Հիմելմանի եւ 18-ամյա Անդրեյ Օնիշչուկի։ Արթուրսը նրանց հրացանով է սպանել։ Նրա խոսքով՝ նրանք նեոնացիստներ էին, ինչպես ինքը՝ մինչ իսլամ դավանելը։ Նա սպանել է նրանց, քանի որ չեն հարգել իր հավատքը։

Արթուրսի մյուս հարեւանը՝ Բրենդոն Ռասելը, եւս ձերբակալվել է մայիսի 21-ին՝ բնակարանում հայտնաբերված պայթուցիկ սարքերի հետ կապ ունենալու պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ