News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բրիտանիայի Բրիդփորթ քաղաքում ընտանիքը կարողացել է 4 օրում 6 ննջարանով տուն կառուցել, հայտնում է The Independent-ը:

Ռիչարդը, Նիկին եւ նրանց 2 երեխաները որոշել են Լոնդոնից Դորսեթ կոմսություն տեղափոխվել: Ընտանիքը շրջանում չի գտել իր ճաշակին համապատասխան տուն եւ որոշել է այն ինքնուրույն կառուցել: Բրիտանացիները նախատեսել են էկոլոգիապես մաքուր նյութեր օգտագործել եւ ձգտել են կառուցումը կարճ ժամանակում ավարտել՝ մեծ փող չծախսելով:

Տան հիմնակմախքի պանելները նախապես պատրաստել է Բավարիայում գտնվող մի ընկերություն: 4 օրում կառուցվել է տան 3 հարկն ու տանիքը: Տունը մեկուսացած է անտառով, իսկ այգում լողավազան կա: Արդյունքում ընտանեկան զույգը բնակարանի վրա 1,2 մլն ֆուրտ սթերլինգ (1,5 մլն դոլարից ավելի) է ծախսել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ