News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Ռոստելեկոմը» հրավիրում է բոլոր ուսանողներին մասնակցելու ամենամյա՝ «Նոր հնարավորություններ ուսանողների համար» նախագծին, որը Հայաստանում իրականացվում է արդեն երրորդ անգամ։

Ծրագիրը ուսանողներին հնարավորություն է տալիս ծանոթանալու «Ռոստելեկոմ» Հայաստանի գործունեությանը, անցնելու ինտերակտիվ ուսուցում 10 եւ ավելի թեմաների շուրջ (սկսած հաղորդակցությունից, մարքեթինգից, բրենդինգից, իրավական ձեւակերպումներից, վաճառքների հմտություններից մինչեւ օպտիկա եւ ցանցային լուծումներ), առաջարկներ ներկայացնելու «Ռոստելեկոմի» գործունեության տարբեր ուղղությունների վերաբերյալ, իրենց լուծումներն առաջարկելու ընկերության գործունեության տարբեր ուղղությունների վերաբերյալ, մասնակցելու մի շարք թիմային մրցույթների, ձեռք բերելու նոր ընկերներ ինչպես ծրագրի մասնակիցների, այնպես էլ «Ռոստելեկոմ» Հայաստանի անձնակազմի շրջանում:

Ծրագրի ավարտին մրցութային փուլում հաղթող ճանաչված մասնակիցը հնարավորություն կստանա եռամսյա վարձատրվող ուսուցում անցնելու իր նախընտրած ստորաբաժանման կազմում, իսկ ուսուցման ընթացքում դրական արդյունքներ արձանագրելու դեպքում՝ համալրելու «Ռոստելեկոմ» Հայաստանի անձնակազմի շարքերը:

Կրեատիվ մտածողությամբ, ճկունությամբ, թիմային ոգով, գիտելիքներով, արագ կողմնորոշվելու ունակությամբ աչքի ընկած ուսանողներին, ինչպես եւ նախորդ տարիներին, եւս կընձեռնվի ընկերության անձնակազմը համալրելու հնարավորություն: Հարկ է նշել, որ բոլոր մասնակիցները կգրանցվեն ընկերության աշխատակիցների ռեզերվում՝ որպես հնարավոր թափուր հաստիքների համալրման առաջնահերթ թեկնածուներ:

«Նոր հնարավորություններ ուսանողների համար» երրորդ ծրագրի հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 31-ն է եւ մասնակցելու իրավունք կստանան հարցազրույցի փուլը հաղթահարած 25 ուսանողներ: Ծրագիրը կմեկնարկի հունիսի 20-ին «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխամասային գրասենյակում։

Մասնակցել կարող են ՀՀ բոլոր ԲՈւՀ-երի Բակալավրիատ 3, 4 կուրսի եւ Մագիստրատուրայի ուսանողները, ընդ որում մասնակիցների մասնագիտության կամ ապագա որակավորման հետ կապված սահմանափակումներ չկան: (Չեն կարող մասնակցել միայն 2015թ. եւ 2016թ. ծրագրերի մասնակից ուսանողները: )

Հայտը լրացնելուց հետո անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ. փոստին՝ վերնագրում նշելով RNP հապավումը: Հայտի ձեւը առկա է ընկերության պաշտոնական կայքում՝ https://www.rtarmenia.am/jobs/student-program  եւ բոլոր վաճառքի եւ սպասարկման սրահներում։

Նախորդ տարիների մասնակիցները մշտապես նշել են, որ սա բացառիկ հնարավորություն է ցանկացած ուսանողի համար անմիջապես աշխատակազմից տեղեկանալու խոշոր  ընկերություններում գործող բիզնես գործընթացներին եւ մշակույթին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ