News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ոստիկանության պաշտոնյաների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված լրիվ եւ բազմակողմանի նախաքննության արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նույն բաժանմունքի ավագ օպերլիազորը չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, այն է` սահմանված կարգով չեն գրանցել եւ միջոցներ չեն ձեռնարկել 2015-2016թթ.-ի ընթացում կատարված շուրջ 6 մլն դրամի տարբեր ապրանքների գողության 4 դեպքերը բացահայտելու ուղղությամբ: Հիշյալ պաշտոնյաների ապօրինի գործողությունների հետեւանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին  եւ քաղաքացի Համլետ Կարապետյանի իրավունքներին:

Այսպես, քննությամբ պարզվել է, որ 2015 թվականի աշնանը Հ. Կարապետյանը ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Իգոր Մեսրոպյանին հայտնել է անհայտ անձի կողմից իր առանձնատներ ապօրինի մուտք գործելու եւ այնտեղից առանձնապես խոշոր չափերով` 5.320.000 ՀՀ դրամ արժողությամբ տարբեր տեսակի ապրանքների գողություն կատարելու մասին: Սակայն  հիշյալ բաժանմունքի պետը, իր կողմից սպասարկվող տարածքում չբացահայտված հանցագործությունների գծով բացասական ցուցանիշ չունենալու անձնական դրդումներով, նշված գողության դեպքի մասին Հ. Կարապետյանից գրավոր հաղորդում չի ընդունել եւ չի կատարել իր ծառայողական պարտականությունները` միջոցներ չի ձեռնարկել հիշյալ հանցագործության դեպքը օրենքով սահմանված կարգով գրանցելու, դեպքի վայրը զննելու եւ հանցագործությունն ու այն կատարած անձին (անձանց) բացահայտելու ուղղությամբ:

Նշված գողության դեպքից մոտ 1 ամիս անց Հ. Կարապետյանը կրկին դիմել է  Ի. Մեսրոպյանին եւ հայտնել իր առանձնատներից կատարված եւս մեկ` 360.000 ՀՀ դրամ արժողությամբ ապրանքների գողության մասին: Սակայն ոստիկանության պաշտոնյան դարձյալ գրավոր հաղորդում չի ընդունել քաղաքացուց եւ միջոցներ չի ձեռնարկել գողության երկրորդ դեպքի բացահայտման ուղղությամբ:

Բացի այդ, Հ. Կարապետյանի առանձնատներից 290.000 ՀՀ դրամի տարբեր ապրանքների գողության եւս երկու դեպք էլ արձանագրվել է 2016 թվականի ընթացքում, որոնց մասին հիշյալ քաղաքացին դարձյալ հայտնել է ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ պետին, սակայն վերջինս հանցագործությունների գրանցման եւ հայտնաբերման ուղղությամբ կրկին միջոցներ չի ձեռնարկել: Փոխարենը, Հ. Կարապետյանի մոտ օպերատիվ-հետախուզական ու անհրաժեշտ այլ միջոցառումներ ձեռնարկելու պատրանք ստեղծելու եւ նման կերպ իր ապօրինի գործողությունները քողարկելու նպատակով, իր աշխատակցին` ավագ օպերլիազոր Արմեն Հարությունյանին հանձնարարել է առանց գողությունների դեպքերը գրանցելու, դրանց «բացահայտմանն» ուղղված ձեւական բնույթ կրող այցելություններ կատարել դեպքի վայր: Ընդ որում, Ա. Հարությունյանը նույնպես, չարաշահելով պաշտոնեական դիրքը, գողության դեպքերի մասին Հ. Կարապետյանից գրավոր հաղորդում չի ընդունել եւ անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել հանցագործությունների բացահայտման ուղղությամբ:

Այսպիսով, վերը նշված հանցավոր արարքները կատարելու համար, Իգոր Մեսրոպյանին եւ Արմեն Հարությունյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  308-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը...
Ամենաշատ