News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկյան սենատորները սպառնացել են դադարեցնել Անկարային օգնությունը, եթե Վաշինգտոնում խաղաղ ցուցարարներին ծեծելու հետ կապված միջադեպը հավուր պատշաճի չքննվի Թուրքիայի կառավարության կողմից: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովի անդամներ Լինդսի Գրեհամն ու Պատրիկ Լիհին նամակ են ուղարկել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանին՝ հիշեցնելով, որ խաղաղ հավաքի եւ խոսքի ազատության իրավունքները հիմնարար են ԱՄՆ-ում:

«Անվտանգության ծառայության թուրք աշխատակիցների ցուցադրած ագրեսիան եւ կոպտությունը մեզանից շատերի կողմից ընկալվում են ոչ միայն խաղաղ ցուցարարների, այլեւ այդ իրավունքների դեմ հարձակում»,- ասված է նամակում:

Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի 29 անդամներ նաեւ պետքարտուղարությանը կոչ էին արել անհապաղ քայլեր ձեռնարկել եւ պատժել միջադեպի մեղավորներին: Ավելին, սենատոր Ջոն Մաքքեյնը, ինչպես նաեւ կոնգրեսական Դոն Բեյերը կոչ էին արել Վաշինգտոնից արտաքսել Թուրքիայի դեսպանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ