News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Բրյուսելում անցկացվել է Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի 17-րդ նիստը՝ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի նախագահությամբ: Հայկական պատվիրակությունը ղեկավարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Եվրամիության հայտարարության մեջ նշված է, որ կողմերը ողջունել են վերջերս նախաստորագրված ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները եւ կոչ են արել այն արագ ավարտել:

«Այսօր մենք քննարկել ենք մեր հարաբերություններում հաջորդ քայլերը: ԵՄ-ն պատրաստ է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմանը եւ խորացմանը»,- հանդիպումից հետո հայտարարել է Մոգերինին:

Հայաստանի ԱԳ նախարարն իր հերթին նշել է, որ Խորհրդի նիստը շատ հաջող է անցել: «Մենք Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ գործընկերության եւ համագործակցության խորացման հույս ունենք»,- հայտարարել է նա:

Խորհուրդը նաեւ ողջունել է Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ օդային տրանսպորտի մասին համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը եւ հնարավոր բոլոր ոլորտներում հետագա համագործակցության կոչ արել:

Կողմերն անհամբերությամբ են սպասում գործընկերության համատեղ առաջնահերթությունների շուտափույթ նախանշմանը, քանի որ դրանք առանցքային դեր են ունենալու 2017-2020 թվականներին Աջակցության միասնական մեխանիզմի ծրագրի հաջորդ փուլոի շրջանակում Հայաստանին Եվրամիության աջակցության ձեւավորման հարցում:

Խորհուրդը քննարկել է Հայաստանում իրականացված վերջին քաղաքական, տնտեսական եւ սոցիալական բարեփոխումները: ԵՄ-ն ի գիտություն է ընդունել այդ բարեփոխումների իրականացման ճանապարհին ձեռք բերված առաջընթացը եւ դրանք դրական հունով շարունակելու հարցում Հայաստանի հավատարմությունը, ինչպես նաեւ կոչ է արել արագացնել բարեփոխումներն առանձին ոլորտներում:

Եվրամիությունում հիշեցրել են, որ վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ գրանցված թերությունները պետք է հավուր պատշաճի քննարկվեն: ԵՄ-ն կոչ է արել անաչառ, վստահություն ներշնչող եւ արդյունավետ հետաքննություն վարել մարդու իրավունքների բոլոր ենթադրյալ դեպքերով՝ ներառյալ 2016 թվականին «Էրեբունու ճգնաժամի» ընթացքում ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունների մասին հաղորդումները: ԵՄ-ն նաեւ այդ գործով կալանավորվածների արդար դատաքննություն անցկացնելու կոչ է արել:

Բրյուսելում նշել են, որ կոռուպցիայի դեմ մշտական համաձայնեցված պայքար է անհրաժեշտ եւ օրենքի գերակայությանը վճռական աջակցություն:

ԵՄ-ն Հայաստանին երախտագիտություն է հայտնել «Արեւելյան գործընկերության» շրջանակային ծրագրին մասնակցության համար եւ Հայաստանի ակտիվ ու կառուցողական դիրքորոշման հույս ունի՝ հունիսի 19-ին Լյուքսեմբուրգում «Արեւելյան գործընկերության» անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման եւ նոյեմբերի 24-ին Բրյուսելում նախանշված գագաթնաժողովի նախապատրաստման գործում:

Նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ