News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Իսրայելն ու պաղեստինցիները կարող են հաշտության եզրեր գտնել, առաջարկել է նրանց օգնել այդ հարցում ու հայտնել, որ երկու կողմերի առաջնորդներն էլ խոտացել են աշխատել հակամարտության կարգավորման շուրջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նման հայտարարությամբ նա հանդես է եկել Բեթղեհեմում՝ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ հանդիպումից հետո, որին նախորդել է Երուսաղեմում Իսրայելի ղեկավարության հետ հանդիպումը։

«Ես իսկապես հույս ունեմ, որ ԱՄՆ-ն կարող է օգնել Իսրայելին ու պաղեստինցիներին խաղաղություն հաստատել՝ նոր հույս բերելով տարածաշրջանին ու նրա ժողովուրդներին։ Դա Մերձավոր Արեւելքում հաշտության մեկնարկ եւ հիասքանչ ձեռքբերում կլինի»,-ասել է նա։

«Նախագահ Աբասը վստահեցրել է ինձ, որ ինքը պատրաստ է աշխատել այդ նպատակին հասնելու ուղղությամբ, եւ վարչապետ Նեթանյահուն եւս (Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու) նույն բանն է խոստացել։ Ես սպասում եմ այդ առաջնորդներ հետ աշխատելու հնարավորութանը՝ կայուն աշխարհ ձեռք բերելու համար»,-հավելել է նախագահը։

Խոսելով Մերաձվոր Արեւելքի կարգավորմանը միանալու պատրաստակամության մասին՝ նա կրկին զերծ է մնացել իր խաղաղարար նախաձեռնությունները կոնկրետացնելուց, սակայն պաղեստինցիներին խոստացել է օգնել նրանց տնտեսության զարգացման հարցում եւ ահաբեկչության դեմ պայքարում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ