News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանն իր ռազմաքաղաքական ղեկավարությամբ անկանխատեսելի, արկածախնդիր հակառակորդ է: Մայիսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը:

Նա հիշեցրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջին անգամ հասցեական հայտարարությամբ հանդես եկավ՝ կապված ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման հետ:

«Քաղաքական տեսանկյունից դա շատ կարեւոր է: Կարծում եմ՝ նման հայտարարություններ, որոնք մեր հարեւանին կոչ են անում զերծ մնալ նման գործողություններից, դեռ շատ կլինեն»,- նշեց Այվազյանը:

Ինչ վերաբերում է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներին, նա նշեց, որ դեպքերի մեծ մասի պարագայում դրանք պայմանավորված են անտրամաբանական պատճառներով՝ ուղղված շփման գծում իրադրության սրմանը:

«Շփման գծի տարբեր հատվածներում կան հրամանատարներ, որոնք ռազմական տեսանկյունից անտրամաբանական գործողություններ են կատարում: Իհարկե՝ այդ խախտումները որեւէ ռազմական խնդիր չեն լուծում: Դրանք ընդամենն ուղղված են լարված իրադրության պահպանմանը, հայ հասարակության վրա հոգենական ճնշում գործադրելուն եւ խնդրին միջազգային հանրության ուշադրությունը գրավելուն: Այդպիսին է մեր հարեւանի քաղաքականությունը»,- հավելեց Լեւոն Այվազյանը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտել են ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծում հրադադարի ռեժիմի վերջին խախտումները եւ կողմերին կոչ են արել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ հակամարտության գոտում իրադրության հետագա սրումը կանխելու համար: «Բազմաթիվ հավաստի աղբյուրներից հավաքված տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանը մայիսի 15-ին շփման գծում հրթիռ է արձակել՝ ոչնչացնելով ռազմական տեխնիկա։ Մայիսի 16-ի երեկոյան եւ հաջորդ օրը հայկական զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով։ Երկու կողմերի նման գործողությունները հրադադարի ռեժիմի զգալի խախտում եւ տագնապի առիթ են»,- ասված է եռանախագահների հայտարարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ