News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեց Գերոգի Մամալաձեն պատրաստվում է դատարան բողոք ներկայացնել Վրաստանի պատրիարքարանի դեմ՝ իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն։

Պատրիարքի ռեֆերանտ քարտուղար Շորենա Տետրուաշվիլիին ցիանիդով թունավորել պատրաստվելու մեղադրանով ձերբակալված հոգեւոր սպասավորի փաստաբանները նշում են, որ պատրիարքարանի իրավաբանի հայտարարությունները՝ երեցի՝ սեփական ընկերությունում «փողեր լվանալու» մասին, սուտ են։

Մամալաձեի փաստաբանները նաեւ բողոքարկել են Թբիլիսիի քաղաքային դատավոր Բեսիկ Բուգիանիշվիլիի որոշումը՝ այսպես կոչված «ցիանիդի գործով»՝ մեղադրյալի պաշտապնության նկատմամբ բացարկ հայտարարելու վերաբերյալ։ Դատավորը համարել է, որ փաստաբանները անհարգալից վերաբերմունք են ցույց տվել դատարանին եւ նրանց մեկուսացրել պաշտպանությունից՝ Մամալաձեի համար նոր պաշտպան նշանակելով։ Մամալաձեի երեք փաստաբանները չեն հասկանում,թե ինչով է պայմանավորված նման վճիռը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի իշխող կուսակցությունը աջակիցներին կանչում է «ընդդեմ հեղափոխության» հանրահավաքի
Կոչ ենք անում ձեզ՝ երկրի հայրենասեր քաղաքացիներ, մերժել Վրաստանում սև փողերով արվող հեղափոխությունը․․․
Թբիլիսիում ցույցերի ժամանակ ոստիկանությունը 40 մարդու է բերման ենթարկել
Ցուցարարներն ագրեսիվ են եղել իրավապահների նկատմամբ...
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Վրաստանի նախագահը արտակարգ հանդիպում է անցկացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպանների հետ
Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի․․․
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն անցնում է աղմուկի ու «փոխհրաձգությունների» ներքո
Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է. Պատճառը ընդդիմադիրներ Լեւան...
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օտարերկրյա գործակալների մասին օրինագծին
Կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ՝ ոչ ոք
Ամենաշատ