News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սարի թաղում 2016թ. հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Սարի թաղի 10 բնակիչների գործով դատական նիստին, այսօր` մայիսի 23-ին, Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեց ոստիկանության ներկայացուցիչ Ֆելիքս Կարապետյանը: Նա նշեց`քանի որ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված է եղել, հուլիսի 19-ին հրաման է ստացել գնալ եւ սարիթաղցիներին նախազգուշացնել պատուհաններից դուրս չնայել, որպեսզի հնարավոր կրակոցների դեպքում չտուժեն:

«Հրաման ստացանք բնակիչներին զգուշացնել, որ պատուհանից դուրս չնայեն, կրակոցներ կարող է լինեն, չվնասվեն: Շտապել եմ այնտեղ, արդեն ամեն ինչ ավարտված է եղել: 8-10 հոգի ոստիկան էինք, հետո ոստիկաններից լսել եմ, որ բնակիչների հետ վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ քարերով հարվածել են ոստիկաններին»:

Մեղադրողը միջնորդություն ներկայացրեց հրապարակել Ֆելիքս Կարապետյանի նախաքննական ցուցմունքը` նշելով, որ դատական եւ նախաքննական ցուցմունքների միջեւ էական հակասություններ կան: Դատարանը մեղադրողի միջնորդությունը բավարարեց:

Նախաքննական ցուցմունքի ժամանակ Ֆելիքս Կարապետյանը ասել է, որ հրաման է ստացել գնալ Սարի թաղի Որմնադիրների փողոց եւ այնտեղ բնակիչներին նախազգուշացնել` երեխաներ ունենալու դեպքում նրանց ազգականների տներ տեղափոխել, իսկ իրենք պատուհաններից դուրս չնայել:

«Երբ նախազգուշական աշխատանքներ էինք տանում հավաքված ամբոխի ձայներ լսեցինք, նկատեցինք, որ մի քանի անձինք բղավում էին, հայհոյում ոստիկանության աշխատակիցներին, որից հետո քարեր նետեցին ոստիկանների ուղղությամբ, որի հետեւանքով վասվածքներ ստացան որոշ ոստիկաններ, ես վնասվածք չեմ ստացել: Ոստիկանների ուղղությամբ քարեր նետած անձանց դեմքերն իմ մոտ չի տպավորվել, ես հեռվից եմ տեսել` մոտ 10 մետր հեռավորությունից»,-ասաց նա:

Ամբաստանյալներից Անդրանիկ Քյոսեյանի եւ Էդուարդ Զեյթունյանի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը հարց ուղղեց վկա ոստիկանին` արդյոք հնարավոր է Որմնադիրների փողոցից 10 մետր հեռավորության վրա տեսնել, թե ինչպես են քաղաքացիները քար նետում ոստիկանների ուղղությամբ, որին վկան դրական պատասխան տվեց: Լիպարիտ Սիմոնյանը միջնորդությւոն ներկայացրեց տեղազննում անցկացնելու` համոզվելու` հնարավոր է այդ հեռավորությունից տեսնել, թե 10 մետր հեռավորության վրա ինչ է կատարվում: Դատարանը որոշեց միջնորդության քննարկումը հետաձգել, մինչեւ բոլոր վկաների ցուցմունքները լսելը:

Ոստիկանի ցուցմունքը առաջացրեց ամբաստանյալների զայրույթը, նրանցից Հրայր Իսախանյանը հարց ուղղեց նրան` «Դու քրիստոնյա՞ ես….հեչ չի երեւում, երբ նման ցուցմունք ես տալիս»…:

Ամբաստանյալներից Հարություն Թորոսյանն ու Էդուարդ Զեյթունյանն էլ նշեցին, որ վկա ոստիկանը բացահայտ սուտ է խոսում:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն ու Էդուարդ Զեյթունյանը 2016թ․ հուլիսի 19-ին ժամը 20.00-ի սահմանում Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա եւ Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Բոլորն էլ կալանավորված են: Կալանավորվածների հարազատները մինչդեռ պնդում են՝ նրանք ընդամենը պահանջել են, որ իրենց հոսանքն ու ջուրը միացնեն, բացեն փակ ճանապարհները։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ