News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

200 մլն դոլար պետական արտահանման վարկի հաշվին Հայաստանին ռուսական սպառազինության մատակարարման ժամկետները խախտված չեն։ Այս մասին մայիսի 23-ին հայտարարել է  ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանին տասը տարով պետական արտահանման վարկ տրամադրելու միջպետական համաձայնագրի իրացման ժամկետը լրանում է այս տարվա վերջին։ «Իհարկե, սպառազինության շատ տեսակներ արդեն Հայաստան են ներկրվել։ Ըստ նպատակահարմարության՝ առաջին իսկ հնարավորության դեպքում կցուցադրենք Հայաստանում արդեն առկա սպառազինությունը»,-նշել է Այվազյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարաությունները ստորագրել են տասը տարով Երեւանին պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը։ «Ռուսական կողմը հայկական կողմին մինչեւ 200 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով պետական արտահանման վարկ կտրամադրի՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար՝ համապատասխան ներկա համաձայնագրի N1 հավելվածով նախատեսված ցուցակի», - ասվում է համաձայնագրում։ Համաձայն հավելվածի՝ Հայաստանը Ռուսաստանից գնում է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը, «Իգլա-С» զենիթահրթիռային համալիրներ, «Ավտոբազա-М» ռադիոտեխնիկական հետախուզության ցամաքային համալիրներ,  ТОС-1А ծանր կրականետ համակարգեր, 9М113М կառավարվող հրթիռներ, РПГ-26 նռնականետներ, Դրագունովի դիպուկահարային հրացաններ, «Վագր» զրահամեքենա, ինժեներային եւ կապի միջոցներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ