News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Սարի թաղում 2016թ. հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Սարի թաղի 10 բնակիչների գործով դատական նիստին, այսօր` մայիսի 23-ին, Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեց ոստիկանության ներկայացուցիչ Հովհաննես Մխոյանը: Նա նշեց, որ ամբաստանյալներ Հարություն Թորոսյանին, Հրայր Իսախանյանին, Անդրանիկ Քյոսեյանին ու Էդուարդ Զեյթունյանին չի ճանաչում: Նա նշեց, որ հուլիսի 19-ին Երեւանի Խորենացի-Որմնադիր փողոցների բնակիչների հետ բացատրական աշխատանքներ է տարել, որպեսզի պահպանեն անվտանգության կանոննները: Բնակիչներից մեկի հետ զրուցելու ընթացքում ՊՊԾ գնդի մոտից կրակոցներ է լսել, իսկ Գլինկա-Որմնադիր փողոցների խաչմերուկից` աղմուկ:  Դեպքի վայր հասնելով տեսել է` բնակիչները ոստիկաններից պահանջել են, որ փողոցը բացեն, որպեսզի կարողանան կարճ ճանապարհով երթեւեկել:

«Մենք 8-10 հոգի էինք, խառնաշփոթ էր, գոռգոռոցներ էին, մեկ տարի է անցել, հստակ չեմ կարող հիշել մանրամասները: Քաղաքացիների մեջ կային մարդիկ, որոնք փորձում էին հանդարտեցնել լարված իրավիճակը, հետո քաշքշուկ, հրմշտոց սկսվեց, քարերով սկսեցին հարվածել, մոտեցավ ոստիկանության զրահապատ մեքենան, կրքերը հանդարտվեցին»,-ասաց նա:

Նա նշեց, որ տարածքից օդ կրակողներ են եղել` կրքերը հանդարտեցնելու համար: Հովհաննես Մխոյանը նշեց, որ մարմնական վնասվածքներ չի ստացել, սակայն, իր գործընկերներից ոմանք քարի հարվածից վնասվաքներ են ստացել:

Մեղադրողը միջնորդություն ներկայացրեց հրապարակել վկա ոստիկանի նախաքննական ցուցմունքը` նշելով, որ դատաքննական եւ նախաքննական ցուցմունքները չեն համապատասխանում: Պաշտպանական կողմը առարկեց` նշելով, որ էական հակասություններ չկան վկայի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում: Դատարանը մեղադրողի միջնորդությունը բավարարեց:

Վկա ոստիկան Հովհաննես Մխոյանն իր նախաքննական ցուցմունքում նշել էր, որ դեպքի օրը, Երեւանի Գլինկա եւ Որմնադիր փողոցների խաչմերուկում մի խումբ անձանց է նկատել, իր գործընկերների հետ մոտեցնել նրանց:

«Տեսանք, որ ծառայություն իրականացնող ոստիկանների մոտ քաղաքացիական հագուստով մոտ 40-50 անձինք էին հավաքված: Նրանք վիճաբանում էին ոստիկանների հետ` պատճառը ճանապարհի երթեւեկելի հատվածը ազատելն էր, սկսեցին հրել ոստիկաններին, հայհոյել մեզ, մենք փորձում էինք հանգստացնել նրանց: Որոշները  վեր բարձրացան եւ վերեւից սկսեցին քարեր նետել մեր վրա, կրակոցներ հնչեցին ՊՊԾ գնդի տարածքից այդ ժամանակ, որից հետո նրանք փախան: Արդյունքում որոշ գործընկերներ վնասվածքներ սացան: Քարեր նետողներին հստակ չեմ կարող նշել, որովհետեւ խառը իրավիճակ էր»,-իր ցուցմունքում ասել է նա:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն ու Էդուարդ Զեյթունյանը 2016թ․ հուլիսի 19-ին ժամը 20.00-ի սահմանում Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա եւ Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Բոլորն էլ կալանավորված են: Կալանավորվածների հարազատները մինչդեռ պնդում են՝ նրանք ընդամենը պահանջել են, որ իրենց հոսանքն ու ջուրը միացնեն, բացեն փակ ճանապարհները։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ