News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով անցկացված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանի համար անհասկանալի է, թե ինչու է Մերի Մարգարյանը 2015թ. հուլիսի 27-ին ցերեկը «Շենգավիթ» բժշկական կենտրոնից տեղափոխվել «Էրեբունի» հիվանդանոց:

Այսօր՝ մայիսի 23-ին, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Հարությունյանն իր ցուցմունքում նշեց, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնի մասնագետների գործողություններում թերացումներ չեն եղել:

«Ինչո՞ւ են Մերի Մարգարյանին «Էրեբունի» տեղափոխել: Ինձ համար որպես դատաբժշկական փորձագետ անհասկանալի է այդ ախտորոշումը: Որտեղի՞ց են վերցրել, որ արյունազեղում կարող է լինել Մերի Մարգարյանի մոտ: Հիվանդի վիճակը պետք է գնահատել համակցված, ոչ թե առանձին- առանձին: Մերի Մարգարյանի մոտ արյունազեղում չի եղել, իմ կարծիքով, այդ ախտորոշումն ընդամենը միջոց էր նրան տեղափոխելու, որովհետեւ եթե ծանր չի եղել, ինչո՞ւ են տեղափոխել, պահեիք, ձեզ մոտ բուժեիք, դուրս գրեիք, ինչո՞ւ եք տեղափոխել «Էրեբունի»,- իր ցուցմունքում հայտարարեց Գագիկ Հարությունյանը:

Գագիկ Հարությունյանը նշեց, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում փաստաթղթային անճշտություններ են եղել, սակայն դա կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ որպես կանոն հիվանդներին ընդունելիս լրացնում են փաստաթղթերը՝ ըստ ներկայացված հիվանդության պատմագրի: Նշենք, որ «Շենգավիթ» բժշկական կենտրոնից Մերի Մարգարյանն «Էրեբունի» է տեղափոխվել, քանի որ ըստ «Շենգավիթի» հիմնավորման՝ կասկածվում էր արյունազեղում եւ անհրաժեշտ էր լրացուցիչ հետազոտությունների: Ժամը 15:15-ին «Էրեբունի» հիվանդանոց ընդունված հղիին կեսարյան հատման է ենթարկվել ժամը 17:15-ին: Այս ժամկետը Գագիկ Հարությունյանի կարծիքով նորմալ է, քանի որ «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկներին ժամանակ էր պետք հիվանդին զննելու, խնդիրները հասկանալու համար:

Դատավոր Դավիթ Բալայանը հետաքրքրվեց նաեւ, թե ճիշտ են «Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձների՝ դատարանում տված ցուցմունքները, որ նորածինը եղել է մեռելածին կամ անկենդան: Գագիկ Հարությունյանը նախ վստահեցրեց, որ նորածինը եղել է մեռելածին, ապա կրկին ուսումնասիրելով գործում առկա նյութերը՝ նշեց, որ ըստ երեւույթին, երեխան մեռելածին չի եղել, քանի որ երեք օր ապրել է եւ նրան տրվել է ծննդյան վկայական:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը 2015թ. հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն եւ վերջինիս խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ։ Հաջորդ օրը հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն հերթական կոնսուլտացիայի համար եւ տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին՝ չի հոսպիտալացրել նրան: Հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» ԲԿ-ում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական եւ մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել է արագ ընթացող եւ հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաեւ՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետեւանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը մահացել է նաեւ նրա նորածին դուստրը:

Այս գործով երկու մեղադրյալ կա՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհիներ Շուշանիկ Բախշյանն ու Անի Բաբելյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
ԵԿՄ-ից հրաժարվում են արձագանքել վերջին օրերի միջադեպերին, որոնց ժամանակ ԵԿՄ-ականները «Ուազ» մակնիշի մեքենան քշել են ճանապարհը փակածների...
Երեկ բերման է ենթարկվել 13 հոգի, նրանցից 8-ն ազատ է արձակվել
Մարդիկ երեկ փակել էին ճանապարհը դեպի Վրաստան: Ոստիկանները հրմշտելով ցրեցին նրանց, հեռացրին մեքենաները ճանապարհից...
Ամենաշատ