News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Դոնալդ Թրամփը մայիսի 23-ին ավարտել է նախագահի պաշտոնում իր առաջին այցելությունը Իսրայել ու Պաղեստին։ Նախագահական օդանավը Դավիթ Բեն- Գուրիոնի անվան օդանավակայանից ուղեւորվել է Եվրոպա, որտեղ Վատիկանում Թրամփը հանդիպելու է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, որից հետո մեկնելու է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Թրամփը ուղեւորվել է Եվրոպա կնոջ՝ Մելանիայի, դուստր Իվանկայի ու նրա ամուսնու՝ Ջարեդ Քուշների ուղեկցությամբ։ Բեն Գուրիոնի օդանավակայանում հրաժեշտի արարողությունը, որին մասնակցել են Իսրայելի նախագահ ու վարչապետ Ռեուվեն Ռիվլինն ու Բինյամին Նեթանյահուն, հեռարձակել են իսրայելական հեռուստատեսության բոլոր կենտրոնական ալիքները։

Թրամփը ժամանել է Իսրայել Սաուդյան Արաբիայից, որը դարձել է առաջին կանգառը ԱՄՆ նախագահի պաշտոնոմ նրա դեբյուտային միջազգային շրջագայությունում։ Երուսաղեմում նա բանակցել է Ռիվլինի ու Նեթանյահուի հետ, այցելել է Հին քաղաքի սրբավայրեր, իսկ այսօր առավոտյան ուղեւորվել է Բեթհեղեմ, որտեղ հանդիպել է պաղեստինյան առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ