Instagram կհայտնվեն երկու նոր տեսակի Stories, որոնք ֆիլտրվելու են ըստ լոկացիայի ու հեշթեգների, հայտնում է Mashable-ը։
Իր բաժանորդների «պատմություններից» ու ուղիղ հեռարձակումներից բացի Instagram-ի օգտատերը այսուհետ կկարողանա գտնել նաեւ որոշակի քաղաքի, տեսարժան վայրի կամ կոնկրետ հեշթեգի հետ կապված Stories։ Ըստ լոկացիայի՝ Stories-ի որոնումն արդեն ավելացվել է հավելվածի նոր տարբերակում, իսկ հեշթեգներով զտման հնարավորությունը կհավելվի մոտ օրերս։ Հիմա Instagram-ում Stories ֆունկցիայից օրական 200 մլն մարդ է օգտվում։