News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Քրեական  հեղինակություն Բալահմեդ Բալահմեդովը՝ հայտնի որպես Յաշա Բակինսկի, սպանվել է Բաքվում՝ սեփական տանը։ Այս մասին հաղորդում է «Sputnik-Ադրբեջան»-ը՝ վկայակոչելով դատախազությունը։

Գործակալությունը հաղորդում է, որ 65-ամյա Բալահմեդովի սպանության մեղադրանքով ձերբակալվել է նրա հեռավոր ազգական, նախկինում երեք անգամ դատապարտված Էլհան Աղաեւը (1976 թվականին ծնված)։ Տղամարդկանց միջեւ վեճը ծագել է մոտ երկու ամիս առաջ։ Աղաեւը կասկածել է քրեական աշխարհում Բալահմեդովի հեղինակության հարցում, ինչի համար Յաշա Բակինսկին նրան դանակահարել է։

«Աղաեւը որոշել է վրեժխնդիր լինել։ Մայիսի 22-ին համարձակության համար ոգելից խմիչք խմելով՝ նա եկել է Բալահմեդովի տուն եւ հենց անկողնում մորթել նրան։ Նշվում է, որ սպանության պահին տանը Բալահմեդովից բացի գտնվել են նաեւ նրա ընտանիքի անդամները»,-նշում է գործակալությունը։

Բալահմեդովը ճաղերի հետեւում անցկացրել է ընդհանուր առմամբ 38 տարի։ Որոշ տվյալներով՝ առաջին անգամ նա դատապարտվել է կնոջը սպանելու մեղադրանքով։ Նա թագադրվել է որպես օրենքով գող, սակայն հետո զրկվել այդ տիտղոսից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ