News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԿՀՎ նախկին տնօրեն Ջոն Բրեննանը հայտնել է, որ անցած տարի ԱԴԾ-ի ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովին նախազգուշացրել էր այն մասին, որ ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի ցանկացած միջամտությունը կարող է լրջորեն վնասել երկկողմանի հարաբերություններին, հայտնում է BBC-ն։

«Բոլորի համար պետք է միանշանակ պարզ լինի, որ Ռուսաստանը առանց կաշկանդվելու միջամտել է 2016-ի նախագահական ընտրությունների ընթացքին, ու նրանք դիմել են այդ գործողություններին, չնայած մեր բողոքին ու հստակ նախազգուշացումներին»,-ասել է Բրենանը ԱՄՆ ներկայացուցիչների պալատում լսումների ժամանակ։

ԿՀՎ նախկին ղեկավարի խոսքով Բորտնիկովը երկու անգամ հերքել է Ռուսաստանի կողմից որեւէ միջամտության հնարավորությունը, սակայն խոստացել է Բրենանի ուղերձը փոխանցել Վլադիմիր Պուտինն։ «Կարծում եմ, որ ես առաջին ամերիկյան չինովնիկն եմ եղել, որ Ռուսաստանին նախազգուշացրել է այդ խնդրի մասին»-,- ասել է նա։

Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով կոմիտեն շարունակում է հետաքննել Ռուսաստանի հնարավոր ազդեցությունը նախագահական մրցապայքարի վրա, նաեւ  Մոսկվայի հնարավոր կապերը Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի հետ։

Մայիսի 17-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հատուկ դատախազ է նշանակել ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության հետաքննության համար։ Ռոբերտ Մյուլերը 2001-2013 թթ ղեկավարում էր ՀԴԲ-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ