News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզի 75 դպրոցից ութում այս տարի «Վերջին զանգ» չի հնչելու շրջանավարտ չլինելու պատճառով։ Մարզպետարանից NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են, որ շրջանավարտներ չունեն Տավրոսի, Սվարանցի, Ներքին Խնձորեսկի, Նորավանի, Լիճքի, Նռնաձորի, Վարդանի Ձորի միջնակարգ դպրոցները, ինչպես նաեւ Քաջարան քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցը։

Տավրոս համայնքի միջնակարգ դպրոցում արդեն երկու տարի է՝ շրջանավարտ չկա։ Անցած տարի շրջանավարտներ չեն ունեցել  Վարդեւանքի,  Տավրոսի, Շուռնուխի, Բարձրավանի, Տոլորսի միջնակարգ դպրոցները։

Տպել
Ամենաշատ