News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գիտնականները պատմել են Կոլոմբոյի մեթոդի մասին, որ կարող է արդյունավետ լինել ստի բացահայտման համար։ Այդ մեթոդը օգտագործում են հոգեբույժները, այն հեշտ է ու արդյունավետ է, հայտնում է Oane-ը։

«Դետեկտիվ Կոլոմբո» հանրահայտ սերիալում Փիթեր Ֆալկը ցուցադրում էր ստի բացահայտման գործուն մեթոդ։ Կասկածյալների հարցաքննության ժամանակ նա նրանց հիմար, պատահական հարցեր էր տալիս, որպեսզի զրուցակիցն իրեն ապահով զգա ու զգոնությունը թուլանա։ Կոլոմբոն անընդհատ կրկնում էր նույն , անհեթեթ թվացող հարցերը, ձեւանալով հիմար կամ մոռացկոտ, որպեսզի զրուցակիցը շփոթվի կամ բացահայտի փոքր, բայց կենսականորեն կարեւոր մանրուք։

Հարվարդի բժշկական դպրոցի հոգեբույժները բացատրել են, որ այդ մեթոդն իրոք գործուն է, այն հաճախ է կիրառվում բժշկության մեջ։ Հոգեկան խանգարումներով որոշ հիավնդներ հակված են նվազեցնել իրենց ախտանիշները, քանի որ վախենում են հոգեկան հիվանդ համարվելուց։ Եթե մարդը ստում է, ճշմարտությունը պարզելու համար բավական է գործածել այս հասարակ, բայց արդյունավետ մեթոդը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ