News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Հռոմի պապ Ֆրանցիսկոսի վաղվա հանդիպման նախապատրաստման ժամանակ գլխավոր դժվարություններից մեկն էր կլիմայի մասին Փարիզյան համաձայնագրից դուրս գալու մասին Թրամփի սպառնալիքը»,- գրում է La Repubblica-ն։

«Կլիմայի հարցում, կարծում եմ, Պապը նրան կհամոզի։ Թրամփն արդեն փոխել է իր տեսակետները տարբեր հարցերի շուրջ, այս հարցի շուրջ էլ կփոխի»,- կարծիք է պարբերականի աղբյուրներից մեկը։

«Ֆրանցիսկոսը չունի պատրաստի լուծում, բայց նա վստահ է, որ հաշտեցնող դերակատարում կարող են ունենալ կրոնները, որոնք միավորվում են հանուն «ընդհանուր տան» պաշտպանության»,- տեղեկացնում է լրագրողը,- Ամենայն հավանականությամբ հենց այդ մասին էլ նա կխոսի Թրամփի հետ»։

«Ոչ միայն էկոլոգիան, այլեւ հասարակությունը, տնտեսությունը, միջազգային հարաբերությունները։ Տասնամյակներ շարունակ այսքան մեծ տարաձայնություններ չեն եղել ԱՄն նախագահի ու Հռոմի պապի միջեւ,- ասվում է հոդվածում,- Դրա համար էլ վաղվա հանդիպումը ամենանրբանկատ հանդիպումներից է լինելու Ֆրանցիսկոսի համար, որն ավելի վաղ ասել էր, որ երբեք չի դատում մարդու մասին մինչեւ նրա հետ հանդիպելը ու նրան լսելը»։

«Հռոմում ձեռնարկված անվտանգության խիստ միջոցառումների ֆոնին Թրամփը նաեւ կհանդիպի նախագահ Սերջո Մատարելայի ու վարչապետ Ջենթիլոնիի հետ»,- հավելում է հոդվածագիրը։

«Պապի ընդւոնելությունից հետո Թրամփը կհանդիպի կարդինալ Պյետրո Պարոլինի, Վատիկանի պետական քարտուղարի հետ,- շարունակում է լրագրողը,- Հետո նա կայցելի Սիքստինյան կապելա ու Սուրբ Պետրոսի տաճար իր կնոջ՝ Մելանիայի հետ, որն օրվա երկրորդ կեսին կայցելի մանկական հիվանդանոց։ Թրամփի դուստր Իվանկային այդ ընթացքում կընդունեն Տրաստեվերում, որտեղ նա կհանդիպի մարդկանց առեւտրի զոհ դարձած մի խումբ կանանց հետ ու նրանց հետ կզրուցի մարդու իրավունքների թեմայով»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ