Գերմանիայում Շտուտգարտի դատախազության աշխատակիցները խուզարկություններ են իրականացրել Daimler ընկերության մի քանի շենքերում՝ Mercedes մակնիշի դիզելային շարժիչներով մեքենաներում էմիսիայի ծավալի հարցում հնարավոր մանիպուլացումների մասին հետաքննության շրջանակում, հայտնում է BBC-ն։
Գերմանական ավտոարտադրողին նաեւ մեղադրում են նրանում, որ գովազդով մոլորեցրել է գնորդներին։
Daimler-ը հրաժարվել է հրապարակել խուզարկությունների մանրամասները , միայն հայտնել է, որ ամբողջովին համագործակցում է արդարադատության մարմինների հետ։