News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մինչ SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը խոսում է Մարսի վրա կայան կառուցելու ծրագրերի մասին, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն էլ որոշել է Լուսնի վրա կենտրոնանալ ու այնտեղ կառուցել մշտական կայան, հայտնում է RNS-ը։

Երկրի բնակչության թվաքանակի աճին զուգահեռ՝ աճում է նաեւ էներգառեսուրսների ու հումքի պահանջը, որը պետք է օգտագործվի ապրանքների արտադրության մեջ։ Ըստ Amazon-ի եւ Blue Origin տիեզերական ընկերության հիմնադրի խոսքով աշխարհը պետք է սկսի մտածել տիեզերքի ռեսուրսների գործածման մասին, իսկ դրա համար լավագույն մեթոդը Լուսնի վրա առաջադեմ կայան կառուցելն է։

«Կարծում եմ, որ մենք պետք է  մարդկանց համար մշտական կայան կառուցենք Լուսնի բեւեռներից մեկում։ Ժամանակն է վերադառնալ Լուսին, բայց այս անգամ մշտական հիմունքներով»,- ասել է միլիարդատերը։

Ըստ ձեռներեցի՝ Լուսնի բեւեռային տարածքները առավել հարմար են կայանի շինարարության համար, քանի որ գիտնականների կարծիքով այնտեղ կարող է լինել սառեցված ջրի որոշակի պաշար։ Իսկ այդ ջուրը կարելի է հալեցնել ու խմելու ջրի վերածել, նաեւ ջրածնային վառելիքի ու թթվածնի։

«Ես ուզում եմ, որ միլիոնավոր մարդիկ ապրեն ու աշխատեն տիեզերքում»,-նշել է Բեզոսը։

Blue Origin ընկերության մենեջերները մինչ այդ ասել էին, որ Լուսնի վրա կառույցները ամենայն հավանականությամբ կլինեն պետության ու մասնավոր սեկտորների համագործակցության արդյունք, այլ ոչ թե զուտ մասնավոր, կամ պետական նախագծեր, ինչպես օրինակ ամերիկյան ՆԱՍԱ ամերիկյան տիեզերական գործակալության նախագծերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Հայտնաբերվել է ավելի քան 13 միլիարդ տարեկան ամենահին աստղային կուտակումը. Nature
Թվում է, թե ամեն ինչ ավելի արագ և կտրուկ է տեղի ունեցել վաղ Տիեզերքում, և դա կարող է ներառել...
Երեւանում կայացել է Հայաստանի տիեզերական ներուժի եւ ապագայի մասին թեմատիկ երեկո
Հեռուստապոեմը ներկայացնում է նաեւ AMADEE-24-ի նախապատմությունը եւ թե ինչպես է ավստրիական տիեզերական ֆորումը Մարս մոլորակի սիմուլյացիոն առաքելությունը...
Ամենաշատ