News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսից 1․6 մլրդ դոլար է խնդրել Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարության համար։Այդ գումարը զգալիորեն քիչ է ամբողջ նախագծի արժեքից, որը քննադատում են թե դեմոկրատները, թե որոշ հանրապետականներ, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։

Ըստ ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարության փետրվարյան նախահաշվի՝ պատի շինարարության նախագծի արժեքը կազմել է 21․6 մլրդ դոլար, սակայն 2018-ի բյուջեի նախագծի հրապարակված ամբողջական տարբերակում Սպիտակ տունը պատի շինարարության համար ընդամենը 1․6 մլրդ դոլար է պահանջել։

Ըստ կոնգեսականների երկու օգնականների՝ այսքան համեստ գումար պահանջելը բացատրվում է նրանով, որ Սպիտակ տունը ընդունում է ամբողջ ծավալով ֆինանսավորում ստանալու անհնարությունը, հաշվի առնելով դեմոկրատների ու այլ ընդդիմախոսների դիմակայությունը Կոնգրեսում։

Եթե Թրամփը չկարողանա ստանալ ավելի լայն աջակցություն ու ավելի շատ ֆինանսավորում հաջորդ ֆինանսական տարում, ուրեմն նա չի կարողանա կատարել իր նախընտրական խոստումը՝ «մեծ գեղեցիկ պատ» կառուցելու մասին, հավելել են կոնգրեսականների օգնականները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ