News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսական բանակի թատրոնի հայտնի ռեժիսոր, ՌԴ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Բուրդոնսկին, ով նաեւ Իոսիֆ Ստալինի թոռն է, երեքշաբթի ծանր հիվանդությունից հետո մահացել է հիվանդանոցում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են թատրոնում։

«76 տարեկանում վախճանվեց Ալեքսանդր Բուրդոնսկին։ Նրա հետ հրաժեշտի արարողությունը տեղի կունենա թատրոնում, քաղաքացիական հոգեհանգստի ու հուղարկավորության ժամերն ավելի ուշ հայտնի կլինեն»,-ասել է թատրոնի ներկայացուցիչը։

Ալեքսանդր Բուրդոնսկին Ռուսական բանակի կենտրոնական ակադեմիական թատրոնի խորհրդային եւ ռուսական բեմադրիչ ռեժիսոր էր, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (1996)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ