News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ֆիլիպինցի իր գործընկեր Ռոդրիգո Դուտերտեի հետ հեռախոսազրույցի ժամանակ ԿԺԴՀ առաջնորդ Կին Չեն Ընին «միջուկային զենքին տիրապետող խելագար» է անվանել, գրում է The Washington Post-ը։

Նշվում է, որ թերթը ձեռք է բերել Թրամփի եւ Դուտերտեի զրույցի վերծանումը, որը տեղի է ունեցել ապրիլի 29-ին։

Թրամփը «որոշակի բավարարվածություն» է հայտնել Հյուսիսային Կորեայում հրթիռի անհաջող փորձարկման հետ կապված՝ նշելով, որ «նրա բոլոր հրթիռները անհաջողության են մատնվում» եւ դա «լավ լուր» անվանել։

Դուտերտեն հայտարարել է, որ Կիմ Չեն Ընը «խաղում է իր ռումբերի՝ իր խաղալիքների հետ» եւ ենթադրել, որ «նրա խելքը լավ չի աշխատում, եւ նա կարող է պարզապես խելագարվել»։

 «Մենք չենք կարող թույլ տալ միջուկային զենքին տիրապետող խելագարին լինել ազատության մեջ։ Մենք մեծ կրակային հզորություն ունենք, նրանից 20 անգամ ավելի, բայց մենք չենք ցանկանում այն օգտագործել»,-ասել է Թրամփը, հաղորդում է  Gazeta-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ