News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, ջութակահար Ռուբեն Ահարոնյանին ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, արեւշատություն եւ ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ:

«Դուք հայ երաժշտարվեստի երախտավորներից եք` ճանաչված ջութակահար, որի վարպետության եւ տաղանդի շնորհիվ է նաեւ կերտվել ջութակի հայկական դպրոցի համբավը:

Խորհրդանշելով հայկական կատարողական արվեստի մի ողջ դարաշրջան` Դուք մշտապես հուզել եք դասական երաժշտության սիրահարներին: Այսօր էլ, թեեւ ապրում եւ արարում եք հայրենիքից հեռու, աշխարհի հեղինակավոր բեմերում պահանջված ներկայությամբ շարունակում եք հարստացնել կամերային երաժշտարվեստի գույները՝ ամենուր հնչեցնելով նաեւ հայկականը»,-ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ