News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Սուրենավան գյուղում 2015թ. օգոստոսին գյուրզա տեսակի օձի խայթոցից մահացած 54-ամյա Կարինե Հարությունյանի գործով հունվարին նշանակված հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել: Այս մասին NEWS.am-ին ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տաթեւիկ Սիրադեղյանը:

«Փորձաքննությունն ընթացքի մեջ է, սակայն մեզ դեռ չեն հրավիրել նիստին մասնակցելու: Կարծում եմ՝ մոտ ապագայում մեզ կհրավիրեն նիստի, որից հետո արդեն կտրվի եզրակացությունը»,- ասաց փաստաբանը:

Նշանակված այս փորձաքննությամբ կպարզվի՝ արդյոք Արարատի բժշկական կենտրոնի բժիշկները թերացել են իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս, թե ոչ:

Նշենք, որ շուրջ 1 տարի քննություն իրականացնելուց հետո այս դեպքով հարուցված քրեական գործը կարճվել էր, քանի որ բժշկական սխալ չէր հայտնաբերվել: Սակայն ավելի ուշ, դատախազի որոշմամբ այս գործն ուղարկվել էր նախաքննություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղում 2015 թվականի օգոստոսի 17-ին Սուրենավանի բնակչուհի 54-ամյա Կարինե Հարությունյանին օձ է խայթել, երբ նա աշխատելիս է եղել տնամերձ հողամասում։ Նրան տեղափոխել են Արարատի հիվանդանոց, այնուհետեւ՝ Երեւան, որտեղ էլ կինը 2 օր անց մահացել է: Կարինե Հարությունյանի հարազատները պնդում են, որ «Արարատ» բժշկական կենտրոնի աշխատակիցները պատշաճ բուժօգնություն չեն ցուցաբերել կնոջը:

«Արարատ» ԲԿ-ի տնօրեն Արայիկ Սարդարյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ Կարինե Հարությունյանին անհրաժեշտ բոլոր ներարկումներն արվել են, սակայն կնոջ վիճակը կտրուկ վատացել է, եւ նրան տեղափոխել են Երեւան:

54-ամյա կնոջ մահվան դեպքի առիթով քրեական գործ էր հարուցվել՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով (ՀՀ Քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մաս):

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ