News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Անցած տարվա ապրիլին Կոտայքի մարզի ռեստորաններից մեկում պայթյունի մասին կեղծ ահազանգ տալու մեջ մեղադրվող Գեւորգը դատապարտվեց 1 տարվա ազատազրկման:

Ըստ մեղադրական եզրակացության` Գեւորգը, չցանկանալով, որ ընկերուհին մասնակցի մորաքրոջ որդու հարսանիքին, խանդի շարժառիթից դրդված, զանգահարել է ոստիկանություն եւ տվել նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում` հայտնելով, թե իբր Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում գտնվող ռեստորաններից մեկում պայթյուն է տեղի ունենալու:

Դատարանում Գեւորգն իրեն մեղավոր է ճանաչել եւ հայտարարել է, որ զղջում է կատարվածի համար:

Առաջին ատյանի դատարանը Գեւորգին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով (ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը) եւ դատապարտել 1 տարվա ազատազրկման:

Նշենք, որ Գեւորգը 2016թ. դեկտեմբերից գտնվում է կալանքի տակ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2016թ. ապրիլի 16-ին ուշագրավ դեպք էր տեղի ունեցել Հանրապետության ռեստորաններից մեկում: Անհայտ անձը զանգահարել էր իրավապահ մարմիններին ու հայտնել, որ ռեստորանի հանդիսության սրահում հարսանիքի ժամանակ պայթյուն էր լինելու։ Համապատասխան միջոցառումներ ձեռնարկելուց հետո պարզվել է, որ կեղծ ահազանգ է եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցած ռեփեր Թումաջ Սալեհին
Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին․․․
Մոլդովայում մեղադրանք է առաջադրվել Գագաուզիայի ռուսամետ ղեկավարին
Հետաքննության տվյալներով, 2019 - 2022 թվականներին Գուցուլը․․․
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով...
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Ամենաշատ