News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հեռուստատեսային հանրահայտ «Գահերի խաղը» սերիալից գայլի մահվան մասին հաղորդագրությունը, որը հայտնվել է գրող Ջորջ Մարտինի (սերիալի հիմքում դրված գրական շարքի հեղինակը) թվիթերյան էջում, թյուրըմբռնման պատճառ է դարձել. պարզվել է, որ գրողը նկատի չի ունեցել այն գայլին, որը նկարահանվել է Game of  Thrones-ում, այլ մեկ ուրիշ գայլի, փոխանցում է Planet-today-ը: 

Ամեն ինչ սկսվել է այն ժամանակ, երբ Ջորջ Մարտինը սպիտակ գայլի հետ լուսանկար է հրապարակել եւ գրառում կատարել. «Ի հիշատակ իրականում գոյություն ունեցած, Ուրվական անունով Wild Spirit Wolf արգելոցի գայլի: Այս շաբաթ կենդանին կյանքից հեռացավ»:

Անմիջապես հայտնվել են «Գահերի խաղի» սրտնեղված երկրպագուների մեկնաբանությունները, որոնք ահռելի թվով ցավակցական հաղորդագրություններ են թողել:

Մարդիկ մտածել են, որ սատկել է սերիալում Ուրվականին մարմնավորած կենդանին, սակայն պարզվել է, որ սա ուրիշ Ուրվական է:

«Մեզ լքեց գայլը, որին փրկել էին Wild Spirit Wolf արգելոցի աշխատակիցները եւ նրան Ուրվական էին անվանել «Գահերի խաղի» գայլի պատվին: Մի խոսքով՝ սա այն գայլը չէ, որը նկարահանվել է սերիալում»,- մի փոքր ավելի ուշ հստակեցրել է գրողը:

Այս ընթացքում աշխարհը պատրաստվում է Game of Thrones-ի յոթերորդ եթերաշրջանի թողարկմանը՝ առաջին սերիան եթերում կհայտնվի հուլիսի 16-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ