News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Վրաստանի Կրթության եւ գիտության նախարարությունների միջեւ հուշագիր է ստորագրվել՝ Վրաստանի հայկական դպրոցներում կրթության ոլորտում առկա խնդիրները լուծելու համար աշխատանքային խումբ ձեւավորելու վերաբերյալ: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Լեւոն Մկրտչյանը:

Նա նշեց, որ Վրաստանի կրթության եւ գիտության փոխնախարարի հետ հանդիպում է եղել, որի ժամանակ հուշագիր է ստորագրվել՝ երկու երկրների երեք աշխատանքային խումբ՝ հանրակրթության, միջին  մասնագիտական եւ  բարձրագույն կրթության եւ գիտության ձեւավորելու համար:

«Ստորագրեցինք շատ արդյունավետ հուշագիր: Առաջին անգամ հուշագրում, բացի մտադրություններից ձեւավորվեց կոնկրետ խնդիր: Ամենակարեւոր արդյունքն այն է, որ մենք մեր մասնակցությունը կունենանք դասագրքերի թարգմանությանը, որովհետեւ թարգմանության որակը բավականին ցածր էր եւ դրանից էին շատ խնդիրներ առաջանում, նաեւ շատ ուսուցիչների վերապատրաստման գործընթացին մասնակցություն կունենանք: Պետք է հասկանանք, որ ջավախահայությունն հայ-վրացական բարեկամության երաշխավորն է եւ, եթե այս տեսնակյունից ենք նայում, ապա մեր երկու երկրներն ունեն շատ լուրջ ռազմավարական խնդիրներ: Մենք կարողացել ենք այս տարածաշրջանում դիմանալ որպես երկու քրիստոնյա ազգ միայն նրա շնորհիվ, որ կողք կողքի ենք եղել եւ այս գիտակցությունը, եթե մեզ համար դառնա առաջնահերթ, մնացած բոլոր խնդիրները շատ հեշտ լուծելի են: Հենց այս մտածողությունն է դրված նաեւ հուշագրի հիմքում»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը Վրաստան այցի ժամանակ Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավայի հետ քննարկել էր Ջավախքի հայկական դպրոցներում առկա մի շարք խնդիրներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ