News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բրյուսելի քաղաքապետ Իվան Մայերն արգելել է ցանկացած զանգվածային ակցիա Ստեֆանի հրապարակում գտնվող հյուրանոցի մոտ, որտեղ իջեւանելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով La Libre պարբերականը:

Էրդողանը Բելգիայի մայրաքաղաք է ժամանում՝ մասնակցելու մայիսի 24-ի երեկոյան մեկնարկելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:

Մայերի խոսքով՝ որոշումն ընդունվել է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ Էրդողանի այցի ժամանակ գրանցված բախումներից հետո: Վաշինգտոնում ծեծկռտուքի հետեւանքով 9 մարդ է տուժել, որոնցից 2-ը լուրջ վնասվածքներ են ստացել:

Թուրքիայի նախագահի կողմնակիցներն ավելի վաղ Facebook-ում արշավ էին սկսել՝ տեղի թուրք համայնքի ներկայացուցիչներին կոչ անելով ցույցի դուրս գալ: Այն ծրագրում էին անցկացնել մայիսի 24-ին, տեղական ժամանակով 18:00-ին: Էրդողանին սատարող հավաքին մասնակցելու պատրաստամություն է հայտնել ավելի քան 700 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ