News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Հռոմի պապի հադիպումը տեւել է ընդամենը 30 րոպե: The Independent-ն այսօր նշել է, որ դժվար է այն սրտագին անվանել՝ հովվապետը նույնիսկ չի ժպտացել:

Զրույցի բովանդակության մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: Այդ պատճառով լրատվամիջոցներն առայժմ ստիպված են քննարկել միայն այն, ինչը հանրության համար հրապարակային է եղել՝ ձեռքսեղմումի արարողությունը եւ հանդիպման առաջին րոպեները, փոխանցում է Life-ը: 

«Թրամփին ողջունելիս պապը չի ժպտացել: Ճնշված թվացող Թրամփն ասել է, որ «սա իր համար մեծ պատիվ է»: Նրանք լուսանկարվելու համար կեցվածք են ընդունել՝ պապը մռայլ դեմքով է կանգնած, իսկ Թրամփը լուսանկարիչների համար փայլում է»,- նշել է պարբերականը:

Թրամփի հետ միասին հանդիպմանը եկել էին նաեւ կինը՝ Մելանյան, դուստրը՝ Իվանկան, եւ նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները: Հովվապետն օրհնել է Մելանյային եւ հետաքրքրվել, թե Հռոմում ընթրիքին ինչ են կերել: «Պիցա՞»,- հստակեցրել է նա:

Հիշեցնենք, որ Թրամփի նախընտրական արշավի ժամանակ Հռոմի պապը նրան խիստ քննադատել է: Դրա պատճառը Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու միլիարդատիրոջ ծրագրերն էին: Պապը հայտարարել է, որ նման ծրագրեր ունեցող մարդը չի կարող քրիստոնյա լինել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ