News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում փետրվարի 14-ին մթերային խանութի փլուզման հետեւանքով ազդրի եւ կոնքի կոտրվածք ստացած խանութի սեփականատիրոջ որդին դեռ առողջական խնդիրներ ունի: Այս մասին   NEWS.am-ի հետ զրույցում ասաց խանութի սեփականատեր Գագիկ Ալոյանը: Նա նշեց, որ իր որդին՝ Ս. Ալոյանը դեռ չի կարողանում քայլել, նա կարողանում է շարժվել միայն քայլասայլակի օգնությամբ:

Նշենք, որ խանութի պայթյունի հետեւանքով մահացել էր նաեւ Գագիկ Ալոյանի կինը: 

Նախնական վարկածով խանութի պայթյունի պատճառը եղել է ստորգետնյա գազատար խողովակից հնարավոր գազի արտահոսքը: Քրեական գործի նախաքննության շրջանակում համապատասխան մասնագետների մասնակցությամբ փլուզված շինության հարակից տարածքներում տեղանքի զննում է կատարվել, պարզվել է, որ ստորգետնյա գազատար խողովակ է անցնում այդ տարածքով: Նաեւ պարզվել է, որ փլուզված շինության հետնամասի հատվածում առկա է գազի մեծ արտահոսք, նշված տարածքում գտնվում են բնակելի տներ, ինչպես նաեւ գյուղի միջնակարգ դպրոցը: Վտանգավոր հետեւանքներից խուսափելու համար Կոտայքի մարզային քննչական վարչության պետ գազի գրասենյակի Կոտայքի մարզի տնօրենին, որպեսզի դադարերցնեն տվյալ տարածքի գազամատակարարումը եւ լրարցուցիչ մասնագետներ տրամադրեն ստորգետնյա գազատար խողովակները հողից մաքրելու, գազի արտահոսքի աղբյուրը պարզելու, տեղում վերացնելու նպատակով:

Նշանակվել է  փորձաքննություն, որի արդյունքներ դեռ պարզ չեն:

Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով, մշակվել մի քանի աշխատանքային վարկածներ՝ խանութի փլուզման պատճառների վերաբերյալ, որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվել են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում տղամարդը կացնով գրոհել է McDonald's ռեստորանը
Տղամարդը կացնով կոտրել է ռեստորաններից մեկի ցուցափեղկը...
Ավարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում...
ՆԱՏՕ-ի նավթատարի վթարի պատճառով լիճը Թուրքիայում ծածկվել է մազութի շերտով. Milliyet
Մազութի թանձր շերտը ծածկել է Սափանջա լիճը...
Ճապոնիայում արդեն մահացել է կարմիր բրնձի սննդային հավելում օգտագործած չորս մարդ
Սննդային հավելումների օգտագործման հետեւանքով Ճապոնիայում մարդիկ են մահացել...
Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է
Մարտի 23-ին, ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության...
Երևանում «Toyota»-ի վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է 3 մեքենայի. 12-ամյա երեխան ու մայրը հոսպիտալացվել են
Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
Ամենաշատ