News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում ապրանքների փորձաքննության հինգ լաբորատորիաներ զրկվել են հավատարմագրումից ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ Տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանը։ Նրա խոսքով՝ ստուգումներ են տեղի ունեցել երկրում գործող 37 լաբորատորիաներից 8-ում, որի հետեւանքով դրանցից 5-ի հավատարմագրումը դադարեցված է։

Փոխնախարարը հստակեցրել է, որ հավատարմագրման մասին օրենքն ընդունվել է 2012 թվականին, համաձայն որի՝ Հայաստանում փորձնական լաբորատորիաները պետք է համապատասխանեն ISO 17025 միջազգային չափանիշներին։ Բայց քանի որ այդ պահին դժվար էր Հայաստանում ապահովել այդ չափանիշներին լիակատար համապատասխանությունը, լաբորատորիաներին հնարավորություն տրվեց հավատարմագրում ստանալ որոշակի վերապահումներով։ Վերապահումները վերաբերում էին երկու ոլորտի՝ չափիչ սարքերի կալիբրավորմանն ու միջլաբորատոր փորձաքննությանը։ «Կան միջազգայնորեն հավատարմագրված մատակարարներ, որոնք իրականացնում են նմուշի փորձաքննությունը, եւ նախնական հետազոտության արդյունքը ստանալուց հետո մրցույթ են հայտարարում, որին մասնակցում են տարբեր երկրների լաբորատորիաներ։ Եթե մրցույթին մասնակից լաբորատրիայի արդյունքները համընկնում են նախնական արդյունքների հետ, դրական եզրակացություն է տրվում, եթե ոչ՝ բացասական», - ասել է նա։

Փոխնախարարի խոսքով՝ 2017 թվականին Հայաստանի հավատարմագրման ազգային մարմինը գնահատել է լաբորատորիների գործոնեությունը, որի արդյունքում պարզվել է, որ մի շարք լաբորատորիաներ նույնիսկ չեն սկսել կալիբրավորման եւ միջլաբորատոր թեստավորման գործընթացները, պարզվել է  նաեւ, որ նրանք փորձաքննություն են իրականացրել իրենց հավատարմագրման բնագավառից դուրս՝ անբավարար ցուցանիշների հիման վրա։ Դրա հիման վրա 5 լաբորատորիաների հավատարմագրումը դադարեցվել է, ստուգվել են գործող 37 լաբորատորիաներից 8-ը, սակայն մյուս լաբորատորիաներում եւս ստուգումներ տեղի կունենան։ 5 լաբորատորիաներից երեքը սննդամթերքի փորձաքննություն են իրականացրել, մեկը՝ էլեկտրոտեխնիկական եւ եւս մեկը՝ շինարարական։

«Հաշվի առնելով, որ մեր արտադրանքի անվտանգությունն ու մեր արտադրանքի նկատմամբ վստահության վերականգնումը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում եւ արդյունաբերական քաղաքականցման իրացման համար դա միակ պայմանն է՝ ուղղված արտահանման խթանմանը, մենք կոշտ միջոցներ կձեռնարկենք բոլոր լաբորատորիաների նկատմամբ», - ասել է Էմիլ Տարասյանը՝ հավելելով, որ Հայաստանում մինչեւ տարեվերջ պետք է գործեն միայն միջազգային չափանիշներին համապատասխանող եւ օբյեկտիվ փորձաքննություն իրականացնող բարեխիղճ լաբորատորիաներ։

Նա նշել է, որ խոսքը տեխնիկական կանոնակարգով սահմանված անվտանգության նորմերի պահպանության մասին է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որ կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան
Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների...
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Ի գիտություն ընդունելով իրավասու գերատեսչության պատրաստակամությունը հանրային քննարկումներ կազմակերպելու առնչությամբ` Պաշտպանն ընդգծում է, որ...
Ամենաշատ