News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Որպես վարչապետ՝ Կարեն Կարապետյանը նախարարներին չի բաժանում հանրապետականների եւ դաշնակցականների: Մայիսի 24-ին Հայաստանի Գործատուների միության 10-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ ե՛ւ վարչապետը, ե՛ւ նախարարները քաղաքական գործիչներ են, որոնք առաջադրվում են իրենց կուսակցությունների վստահության հիման վրա: Բայց բոլորի նպատակը մեկն է. կյանքի կոչել համատեղ ընդունված ծրագրերը, որոնք երկրի համար առաջընթաց պետք է ապահովեն:

«Իհարկե՝ լինում են վիճաբանություններ, տարբեր կարծիքներ, բայց աշխատանքի իմաստն այն է, որ դրանք օգնեն ճիշտ լուծումներ գտնել»,- նշեց Մինասյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ