News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ԱՄՆ-ում նոր «դիզելային սկանդալ» է հասունանում: Երկրի իշխանությունները դատական հայց են ներկայացրել Fiat Chrysler ընկերության դեմ: Ավտոարտադրողին մեղադրում են մեքենաներում անօրինական ծրագրային ապահովում տեղադրելու մեջ: Այն պաշտոնական ստուգումների ժամանակ վնասակար արտանետումների նվազեցված ցուցանիշներ է ներկայացնում:

Ըստ NTDTV-ի՝ անօրինական ծրագրային ապահովումը տեղադրվել է 104 հազար դիզելային ավտոմեքենաների վրա: Խոսքը 2014-2016 թվականների արտադրության Dodge Ram 1500 եւ Jeep Grand Cherokee մոդելների մասին է:

Հայցը քննելու է Դեթրոյթի դատարանը: Դրանում ԱՄՆ կառավարությունը պահանջում է շտկել կեղծ ծրագրային ապահովումն ու այլեւս այն չտեղադրել նոր մեքենաներում:

Եթե դատարանն ավտոարտադրողին մեղավոր ճանաչի, կարող է 4 մլրդ 600 մլն դոլարի տուգանք նշանակվել:

Երկրի իշխանությունները, սակայն, խնդրի խաղաղ կարգավորման հույս ունեն, ինչպես դա տեղի ունեցավ Volkswagen կոնցեռնի պարագայում: 2015 թվականի սեպտեմբերին ԱՄՆ շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը գերմանական արտադրողին նույնպես կեղծ ծրագրային ապահովում տեղադրելու մեջ էր մեղադրել եւ պահանջել հետ կանչել շուրջ կես միլիոն մեքենա:

Կոնցեռնի ղեկավարությունն ընդունեց մեղքն ու հաղորդեց, որ ամբողջ աշխարհում 11 մլն նման ավտոմեքենա է վաճառվել: Դրանք թողարկվել են Volkswagen, Audi եւ Skoda մակնիշներով: Ավտոհսկան շուրջ 25 մլրդ դոլարի փոխհատուցում վճարեց հաճախորդներին եւ ԱՄՆ իշխանությունների հետ կոնֆլիկտը հարթելու համար:

Մինչ այդ, Fiat Chrysler-ն առայժմ հերքում է մեղքը: Հայցի մասին հրապարակումից անմիջապես հետո ընկերության բաժնետոմսերի արժեքը նվազել է 3%-ով, իսկ ավելի ուշ՝ եւս 2.4%-ով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ