News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի ստանդարտների ազգային ինստիտուտը մշակել է կոնյակի սպիրտի իսկության իզոտոպային անալիզատորի գործարկման համապատասխան մեթոդիկա։ Այս մասին մայիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, որ տվյալ սարքի կիրառման հետ կապված խնդիրներ են ծագել։

Էմիլ Տարասյանը չի կարողացել պատասխանել հարցին, թե արդյո՞ք տվյալ սարքավորումը գործածվում է, թե ոչ։ «Գործարկման հետ կապված ես տեղեկություն չունեմ, սակայն ստանդարտը, որին դիմել են այդ սարքը գործածելու համար, մշակվել ու ներկայացվել է», - ասել է նա։

Անալիզի համար սարքավորումը ( միջուկային – մագնիսային ռեզոնատորը) ձեռք է բերվել Ռուսաստանի աջակցությամբ ու տեղադրված է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում։

C2 եւ H13 իզոտոպերի անալիզով կարելի է բացահայտել խաղողի ծագումը ու ստուգել՝ արդյոք կոնյակը, գինին կամ խաղողի օղին պատրաստված են եղել տեղական հումքից ու հայկական կոչվելու իրավունք ունեն։

Ավելի վաղ NEWS.am-ի թղթակցին Գյուղնախի սննդամթերթի անվտանգության հարցերով պետական տեսչության ղեկավար Իշխան Կարապետյանն ասել է, որ Հայաստանում արդեն կա կոնյակի սպիրտի իսկության անալիզատոր, բայց փորձաքննությունը դեռ պարտադիր չէ կոնյակի հավաստագրման համար։ «Կոնյակի սպիրտի կամ գինու իսկությունը հաստատող փորձաքննության պահանջը դեռ պարտադիր չէ։ Սահմանել նման պահանջ, թե ոչ, նախարարությունը պետք է որոշի»,- հայտնել է Կարապետյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ