News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Beeline–ի գրասենյակներում մեկնարկեց Beeline Pro 6 նոր սմարթֆոնի վաճառքը, որն աշխատում է 4G/LTE ցանցում եւ ունի երկու քարտի հնարավորություն։ Սմարթֆոնի արժեքը կազմում է 35 900 դրամ եւ այն տրամադրվում է «Սմարթ 1500» կանխավճարային սակագնային փաթեթի (ՍՓ) հետ միասին: 

Մինչեւ 2017թ-ի սեպտեմբերի 1-ը «Սմարթ 1500» ՍՓ-ին միացված Beeline Pro 6 սմարթֆոն գնելիս հաճախորդը կստանա հնարավորություն ձեռք բերել Beeline Pro 5, Beeline Pro 4, Beeline Fast կամ Beeline Smart Pro երկրորդ բրենդային սմարթֆոններից որեւէ մեկը 20% զեղչով:

Հաճախորդին սմարթֆոնների հետ միասին տրամադրվում է «Սմարթ 1500» կանխավճարային սակագնային փաթեթը, որի շրջանակում մեկ ամսվա ընթացքում բաժանորդը կստանա 10 000 րոպե դեպի Beeline բջջային ցանց զանգահարելու հնարավորություն, 1500 ՄԲ, 150 SMS հաղորդագրություն, ինչպես նաեւ առանց տարֆիկացման BeeTV հավելվածի միջոցով 10 հեռուստաալիքների դիտման հնարավորություն:

«Նախորդ մոդելի հետ համեմատ, Beeline Pro 6-ում կատարելագործվել է որոշ գործառույթներ, մասնավորապես բարելավել է հիմնական եւ դիմային տեսախցիկների որակը, դիզայնն ավելի գրավիչ է դարձել, ինչպես նաեւ բարձրացել է հեռախոսի արդյունավետությունը: Beeline-ը շարունակում է ավելացնել բյուջետային մոդելի սմարթֆոնների տեսականին, որոնք աշխատում են 4G ցանցում եւ թույլ է տալիս օգտատերերին ըստ արժանավույն գնահատել Beeline-ի պարզ եւ հարմար ծառայությունները» - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline Pro 6 սմարթֆոնն ունի գրավիչ եւ ժամանակակից դիզայն, աշխատում է Android 7.0 օպերացիոն համակարգով: Հեռախոսն ունի՝ 4 միջուկային պրոցեսոր, 2 տեսախցիկ, ժամանակակից չափանիշներով հաղորդակցության մոդուլեր, այդ թվում Bluetooth 4.0 и Wi-Fi 802.11 b/g/n/: Սմարթֆոնում տեղադրված է սենսորային IPS էկրան, հեռախոսն աշխատում է 4G/LTE ցանցում:

Beeline Pro 6 սմարթֆոնի ձեռքբերման պայմանների մասին հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia» հավելվածի միջոցով, հաղորդագություն ուղարկելով Facebook ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ