Տաջիկստանի առաջնորդ Էմոմալի Ռահմոնը հաղթել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «ձեռք սեղմելու մրցույթում»։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Mashable-ը։
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում տեղի ունեցած գագաթնաժողովին Ռահմոնը, արձագանքելով ԱՄՆ նախագահի ձեռքսեղմումին, Թրամփի ձեռքը դեպի իրեն է ձգել։ Արդյունքում անհարմար պահ է ստեղծվել, որը տեւել է 7 րոպե՝ հիշեցնելով պարաններ ձգելու խաղը։
Դոնալդ Թրամփը հայտնի է ձեռք սեղմելու իր հատուկ ոճով։ Նշվում է, որ նման ձեռքսեղմումը կարող է պարզապես «ուժի ցուցադրություն» լինել։