News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մայիսի 26-27-ն Իտալիայի Տարոմինա քաղաքում կայանալիք G7 գագաթնաժողովի ընթացքում ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում կքննարկվեն Մանչեսթերի ողբերգության հետեւանքները։ Այս մասին Բեռլինում լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության աղբյուրը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

«Ահաբեկչության թեման հատուկ դեր ունի ներկա իրադրության ֆոնին։ Հակաահաբեկչությունը նախկինում եւս ուշադրության կենտրոնում էր, բայց այժմ Մանչեսթերի ողբերգությունը կլինի գագաթնաժողովի թեմաներից մեկը»,- նշել է աղբյուրը։

Կքննարկվի նաեւ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը։ «Կքննարկվի ՌԴ-ի նկատմամբ քաղաքականությունը, որպես գործընկերոջ նրա հետ աշխատելու ընդհանուր պատրաստակամությունը»,-նշել է աղբյուրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ