News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բունդեսթագի մի խումբ պատգամավորներ չեղյալ են համարել Թուրքիա ծրագրած այցը Անկարայի կողմից «արտակարգ ճնշման» պատճառով: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Բունդեսթագի փոխնախագահ Կլաուդիա Ռոթը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ռոթի խոսքով՝ «բարձրագույն ատյաններից» պատգամավորներին հայտնել են, որ իրենց այցն «անժամանակ է»: Նա ասել է, որ պաշտոնական բանակցությունները նույնպես անհնարին կլինեին, ինչպես խորհրդարան այցելելը, հայտնում է Focus պարբերականը: Պատգամավորներին նաեւ ասել են, որ նրանց չեն կարող տրամադրել ուղեկցող թիկնապահներ:

«Սա, փաստորեն, համարժեք է քաղաքական երկխոսությունից հրաժարվելուն»,- հայտարարել է Ռոթը:

Բունդեսթագի փոխնախագահ Կլաուդիա Ռոթը եւ եւս երեք պատգամավորներ պետք է այցելեին Անկարա, Դիարբեքիր եւ Ստամբուլ: Ուղեւորության շրջանակում, որը նախատեսված էր հինգշաբթիից կիրակի, պատվիրակությունը պատրաստվում էր քննարկել անցած հանրաքվեն եւ դրա հետեւանքները, Թուրքիայի ներքաղաքական զարգացումը եւ ԵՄ երկրների հետ հարաբերությունները: Բունդեսթագի պատգամավորները պետք է հանդիպումներ անցկացնեին Թուրքիայի ԱԳՆ-ի, խորհրդարանի նախագահության ներկայացուցիչների եւ պատգամավորների հետ: Ինջիրլիքի ռազմական բազա այցելություն ծրագրված չէր:

Ավելի վաղ Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը հայտարարել է, որ Թուրքիան նախարարությանը այցի անհնարինության մասին տեղեկացրել է Ինջիրլիքի ռազմական բազա գերմանացի պատգամավորների խմբի մտադրած այցը սկսելուց մեկ օր առաջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ