News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հանրապետականները քննադատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ օտարերկրյա պետություններին ֆինանսական օգնությունը կրճատելու որոշումը։

Մասնավորապես, Սենատի դիվանագիտության եւ օտարերկրյա ֆինանսավորման ենթակոմիտեի անդամ Լինդսի Գրեհեմը հայտարարել է, որ մեկ երրորդով օգնությունը կրճատելու Թրամփի առաջարկությունը հարված կլինի «մեղմ ուժի» համար, հաղորդում է Reuters-ը։ «Եթե մենք գործի դնենք այդ բյուջեն, մենք պետք է պարզապես թողնենք խաղաղարար քաղաքականությունը կամ սպառնալիքի տակ դնենք բազմաթիվ մարդկանց», - հայտարարել է սենատորը։

Մասնավորապես, նոր բյուջեն ենթադրում է կրճատել համաշխարհային առողջապահական ծրագրերին եւ միջազգային խաղաղարար առաքելություններին ֆինանսավորումը։ Կոնգրեսի ներկայացուցչ Էդ Ռոյսն ասել է, որ հաշվի առնելով աճող սպառնալիքները, որոնց հետ բախվում է ԱՄՆ-ը, պտեք է աջակցել, ոչ թե կրճատել ինչպես ահաբեկչության դեմ պայքարի ջանքերին, այնպես էլ մարդասիրական ծրագրերին միջոցներ հատկացնելը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ