News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնը զբաղեցնող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այսօր` մայիսի 24-ին, հրաժարական է տվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ստամբուլի «Ակօս» օրաթերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:

Արամ Աթեշյանի հրաժարականով տրվել է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների գործընթացի մեկնարկը:

Ավելի վաղ  Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ միասին համաձայնություն էր կայացվել, որ Պոլսո հայոց պատրիարքական տեղապահի ընտրություն է տեղի ունենալու, որից հետո կառավարության կողմից նշանակված փոխպատրիարք արք․ Աթեշյանը հրաժարական էր տալու։ Սակայն, ընտրության արդյունքում հաղթել էր արք․ Բեքչյանը, որից հետո արք․ Աթեշյանը հրաժարական չէր տալիս։ Նա նահանգապետարանից մի թուղթ էր ներկայացրել, թե նահանգապետարանը օրինական չի համարում տեղապահի ընտրությունը։ Ըստ իրավաբանների, նահանգապետարանը իրավունք չունի միջամտելու ներեկեղեցական գործերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Ամենաշատ